Առողջ ապրելակերպի հիմունքները
Արագ սննդի և առողջ ապրելակերպի մասին
Արագ սննդի և առողջ ապրելակերպի մասին ֆիթնեսի, խաղի և առողջության միաձուլումը մեր երկրում հետաքրքրության նոր ալիք է արթնացրել: Արագության այս դարում անփոխարինելի տեղ ունի արագ սնունդը։ Եվ սա ավելի քան բնական է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այն հայտնի ու տարածված է եղել դեռևս Հին Հռոմում:
Պատմությունը վկայում է, որ Հին Հռոմում մինչ անհիշելի ժամանակները գործում էին, այսպես ասած, արագ սննդի կետեր, իսկ ամենատարածված ճաշատեսակը խմորիչով պատրաստված հացն էր` մերօրյա իտալական պիցցայի նախատիպը:
Հիշեցնենք, որ արագ սննդի արտադրությունը սկսվել է ԱՄՆ-ում 1920-ական թթ. ։ Դեռևս այդ ժամանակ առաջին արագ սննդի ընկերության` «White castle»-ի հնարամիտ ղեկավարին հայտնի էր դրա վնասակարությունը, և միայն նրա խորամանկ քայլը մոռացնել տվեց արագ սննդի վտանգի հետ կապված կասկածները: Խոսքը սպիտակ խալաթավոր վարձու մարդկանց ներկայության մասին է արագ սննդի կետերում, ինչը տպավորություն էր ստեղծում, թե հենց բժիշկներն են օգտվում արագ սննդից:
Հասարակությունը, ժամանակ չունենալով, նախընտրում է օգտվել արագ սննդից, որը նաև մատչելի է, բայց այս «արժանիքների» կողքին արագ սնունդն առանձնանում է նաև վնասակար ազդեցությամբ. ճարպակալում, շաքարային դիաբետ, սրտանոթային և այլ հիվանդություններ, ընդհուպ մինչև քաղցկեղ: Արագ սննդից հիմնականում օգտվում են դեռահասներն ու համալսարանականները: Վերջիններիս համար այս տարբերակը առավել քան շահավետ է, գրպանը չի տուժում, և ամենակարևորը` սնունդը հրամցվում է շատ արագ:
Այս խորապատկերում հետաքրքրական է Երևանի ու մարզերի տարբեր համայնքներում բացված ֆիթնեսի ու տարատեսակ մարզախաղերի առատության փորձը:
Դեռևս ամիսներ առաջ մայրաքաղաքի մի շարք բակերում տեղադրված մարզասարքերը մեծ հետաքրքրություն և պահանջարկ են վայելում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների և թե՛ նույնիսկ արտասահմանցիների շրջանում:
Ավան համայնքի 60-ամյա բնակչուհի տիկին Արմենուհին ամեն օր իր 8-ամյա թոռնիկին բերում է վերջերս թարմացված խաղահրապարակ և թոռան հետ մարզասարքերով մարզվում: «Ճիշտ է, մեր բակում միշտ էլ եղել են խաղահրապարակներ, սակայն այս մարզասարքերը հետաքրքիր, հաճելի և օգտակար նորամուծություն են: Երեխաներն էլ, մեծերն էլ մշտապես օգտվում են, շատ հաճախ մարզասարքերի մոտ հերթեր են գոյանում: Այսպես երեխաներն իրենց համար նոր զբաղմունք են գտել և առավել արդյունավետ ու օգտակար են անցկացնում ժամանակը բակում»,- ասում է տիկին Արմենուհին:
«Ֆիզիկական կուլտուրա» առարկան դասավանդող տիկին Նահապետյանը կարծում է, որ մեր օրերում բավական լուրջ քաղաքականություն է տարվում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում, և պատահական չէր մայրաքաղաքի բակերում մարզասարքերի տեղադրումը: «Սպորտն ինձ համար մի ամբողջ կյանք է: Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք անվճար օգտվելու այս սարքերից: Երևանում հրաշալի ակումբներ կան, բայց դրանք ամեն մեկի գրպանի համար չեն: Ես պետք է միայն ողջունեմ այսօրինակ նախաձեռնությունները: Դրանք հրաշալի հնարավորություն են տալիս երեխաներին, նաև մեծահասակներին` մարզելու մկանները,- նշում է տիկին Նահապետյանը, որ ամեն օր հաճախում է բակ ու մարզվում:- Առավոտյան ամուսնուս ու երեխաներիս հետ ենք գալիս: Պատահում են նաև դեպքեր, որ երեխաներն իրար հերթ չեն տալիս: Սարքերը շատ գունազարդ ու գեղեցիկ են, դա է պատճառը, որ գրավում են երեխաներին, իսկ մեծահասակներն էլ անտարբեր չեն անցնում»:
Նահապետյանը երբեմն նաև ստիպված է լինում մարզվողներին խորհուրդներ տալ, քանի որ շատ հաճախ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները ընդամենը օգտվելու տարրական կանոններն էլ չգիտեն: «Սկզբունքորեն ես միշտ էլ հետևում եմ, թե երեխաներն ինչպես են մարզվում: Պահը բաց չեմ թողնում և շատ հաճախ նաև ուղղում եմ: Դե, կան երեխաներ, որոնք լուրջ չեն վերաբերվում, շատերն էլ հաջորդ անգամ, երբ տեսնում են ինձ, ասում են, որ այսպես ավելի լավ է, արդյունք ստանում են: Մեծահասակներն էլ են երբեմն դիմում ինձ, չնայած նրանք շատ «տարված» չեն այս մարզասարքերով»,- ասում է տիկին Նահապետյանը:
Մասնագիտությամբ թարգմանչուհի, 35-ամյա Դիանա Սարգսյանը արդեն երկու տարի է, ինչ ամուսնու, 10-ամյա որդու և 6-ամյա դստեր հետ հաճախում է Երևանի մարզասրահներից մեկը, որտեղ շաբաթական 3 անգամ մի քանի ժամով մարզվում են և լիցքաթափվում: «Մենք մարզական ընտանիք ենք և ժամանակ առ ժամանակ հաճախում էինք լողի, իսկ արդեն անցյալ տարվանից քաղաքի առաջատար մարզասրահներից մեկից տարեկան փաթեթներ ենք վերցնում, որոնց արժեքը մեկ անձի համար կազմում է մոտ 1000 դոլար, և ավելի հաճախակի ենք այցելում մարզասրահ` օգտվելով այնտեղ տրամադրվող տարբեր ծառայություններից»,- ասում է Դիանա Սարգսյանը` ավելացնելով, որ մարզասրահ այցելություններն ապահովում են իր և իր ընտանիքի առույգությունն ու առողջությունը:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Վահրամ Բաբայանն էլ ասում է, որ սպորտով և առողջ ապրելակերպով հետաքրքրվողների թվի ավելացումը կապում է վերջին տարիներին պրոֆեսիոնալ սպորտում Հայաստանի ունեցած հաղթանակների հետ: Նրա կարծիքով` դեր ունի նաև Արևմուտքից ներթափանցած հերթական «նորամուծությունը»: «Մեր երկրի հավաքականների վերջին մարզական հաջողությունները, իհարկե, սկսել են ոգևորել մարդկանց: Մարդիկ ավելի ու ավելի են հասկանում, որ ավելի լավ է մարզվելով պահել առողջությունը, քան հետո դիմել դեղահաբերի օգնությանը: Մյուս կողմից էլ կարծում եմ, որ սա նորաձևության պես մի բան է, և շատերը պարզապես չեն ուզում հետ մնալ մյուսներից և միայն դրա համար են հաճախում մարզասրահ»,- ասում է Վահրամ Բաբայանը:
Չինացի Յոն Կիմին և նրա կինը` Կան Օնյուգան, արդեն 2 տարի է, ինչ ապրում են Հայաստանում և ամեն օր հաճախում են Արաբկիր վարչական շրջանի մոտակայքում գտնվող հրապարակ: «Ես ու կինս ամեն առավոտ` լուսաբացին, հաճախում ենք այստեղ: Սկզբում մի լավ վազում ենք, երբեմն հեծանվով զբոսնում, բայց անպայման օգտվում ենք այս սարքերից: Հաճախ մեզ երևանցիները հարցուփորձ են անում, բայց, ցավոք, չենք հասկանում, թե ինչ են հարցնում: Դե, միայն ես եմ անգլերեն խոսում, իսկ կնոջս հետ շփվում ենք մեր մայրենի լեզվով»,- ասում է Յոնը:
Նա ասում է, որ այս մշակույթը շատ ավելի հեռուներից է գալիս, և եթե մարդը ցանկանում է առողջ ապրելակերպ ունենալ, անպայման պետք է ամեն առավոտ վազքով զբաղվի: «Երբեմն պատահում են երիտասարդներ, որոնք գալիս են մարզվելու, բայց այդ ընթացքում հասցնում են մի քանի գլանակ ծխել: Առողջ ապրելակերպի նախապայմանը նաև չծխելն է»,-վստահեցնում է նա ու հավատացնում, որ երբեք ո՛չ ինքը, ո՛չ էլ իր կինը չեն ծխել:
Հետևենք օրինակելի ընտանիքի բաղադրատոմսին, այն է` փորձել չծխել, ամեն առավոտ մարզվել, և չօգտվել արագ սննդի ծառայություններից:
Կարդացեք նաև
«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...
Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...
Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...
Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր...
Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...
Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...
գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...
Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն